Լեոն (Մեքսիկա)
From Wikipedia, the free encyclopedia
Լեոն դե լոս Ալդամա կամ պարզապես Լեոն, քաղաք Մեքսիկայի Գուանախուատո նահանգում։ Մեքսիկայի քաղաքներից այն աչքի է ընկնում նորաձև կոշիկների, գոտիների, բաճկոնների և այլ կաշվե իրերի արտադրությամբ։ Դրանք վաճառվում են ինչպես Մեքսիկայի, այնպես էլ միջազգային շուկաներում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեոն (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լեոն դե լոս Ալդամա | |||||
իսպ.՝ León de los Aldama | |||||
| |||||
Երկիր | Մեքսիկա | ||||
Շտատ | ԳուանահուատոԳուանահուատո | ||||
Մայոր | Բարբարա Բոտելլա Սանտիբատեզ | ||||
Հիմնադրված է | 1576, հունվարի 20 թ. | ||||
Մակերես | 1,219.67 կմ² | ||||
ԲԾՄ | 1800 մետր | ||||
Խոսվող լեզուներ | իսպաներեն | ||||
Բնակչություն | 1․436․733 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Հեռախոսային կոդ | 477 | ||||
Փոստային դասիչ | 37000–37590[1] | ||||
Ավտոմոբիլային կոդ | 11 | ||||
Պաշտոնական կայք | leon.gob.mx | ||||
| |||||
Ըստ 2015 թվականի մարդահամարի տվյալների, Լեոն համայնքի բնակչության թվաքանակը եղել է 1,578,626, և այդ ցուցանիշով այն զբաղեցրել է չորրորդ տեղը Մեքսիկայում[2]։ Չնայած Լեոնը հեռու է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից, սակայն գրեթե ոչնչով չի զիջում նրան։ Այստեղ կան սոցիալական, առևտրային և կառավարման ծառայություններ։
Լեոնը մեկն է Մեքսիկայի կարևորագույն հյուրանոցային քաղաքներից։ Քաղաքում կան մի շարք բարձրաճաշակ հյուրանոցներ, որոնք էլ ավելի գրավիչ են դարձնում քաղաքը զբոսաշրջության համար։ Այս քաղաքում կան բոլոր հնարավորությունները ազատ ժամանցի, արվեստով զբաղվելու և հանգստի համար[3]։ Նա նաև մեկն է Մեքսիկայի՝ բնապահպանական տեսակետից բարեկամական միջավայր ապահովող քաղաքներից։ Այստեղ կան մեծ թվով հեծանվուղիներ ու հեծանվորդներ[4], լուրջ ուշադրություն է դարձվում օգտագործված ջրերի մաքրման ու վերստին օգտագործման, ինչպես նաև կենսագազի լայնորեն կիրառման աշխատանքներին[5]։