Լեսոթոյի դրոշ
From Wikipedia, the free encyclopedia
Լեսոթոյի դրոշ, Լեսոթոյի պետական խորհրդանիշներից։ Սահմանված է Լեսոթոյի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կանաչ, սև, սպիտակ և կապույտ գույներից՝ լայնքի և երկայնքի 2։3 հարաբերակցությամբ։ Ընդունվել է 2006 թվականի հոկտեմբերի 4-ին։ Շերտերի լայնությունների հարաբերակցությունը միմյանց հետ 3:4:3 է։ Սպիտակ շերտի կենտրոնում պատկերված է սև մոկորոտլո (բասուտո ժողովրդի ավանդական գլխարկ), որի բարձրությունը կազմում է սպիտակ շերտի լայնության 92 %-ը[1]։
Արագ փաստեր Լեսոթոյի դրոշ, Տեսակ ...
Լեսոթոյի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Լեսոթո |
Նշան | 🇱🇸 |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | հոկտեմբերի 4, 2006 |
Գույներ | կապույտ, սպիտակ, կանաչ և սև |
Պատկերված է | դաշտ և մոկորոտլո |
Փակել
Նոր դրոշի օրինագիծն ընդունվել է երկրի անկախության հռչակման 40-ամյակի կապակցությամբ՝ խորհրդարանի պատգամավորների 84 կողմ և 18 դեմ ձայներով։
Գույներից սպիտակը խորհրդանշում[2] է խաղաղությունը, կապույտը՝ ջուրը (անձրև), կանաչը՝ բարեկեցություն, բարգավաճում։