Լիսիաս
From Wikipedia, the free encyclopedia
Լիսիաս (հուն․՝ Λυσίας, մոտ մ. թ. ա. 445[1], Աթենք և Սիրակուսե[1] - մ. թ. ա. 380, Աթենք), աթենացի նշանավոր հռետոր և լոգոգրաֆ (ճառերի արհեստավարժ գրող)։ Նրա ճառերին բնորոշ էին վառ գույներն ու համոզիչ փաստարկումները։ Դրանցում արտահայտվել են այն ժամանակի ատտիկյան հասարակության կենցաղն ու բարքերը։
Արագ փաստեր Լիսիաս, Ծնվել է ...
Լիսիաս | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 445[1] |
Ծննդավայր | Աթենք կամ Սիրակուսե[1] |
Մահացել է | մ. թ. ա. 380 |
Մահվան վայր | Աթենք |
Մասնագիտություն | հռետոր, logographer և գրող |
Ծնողներ | հայր՝ Cephalus? |
Lysias Վիքիպահեստում |
Փակել
Մեզ է հասել Լիսիասի երեսունչորս ճառ. դրանից բացի հարյուր քսանյոթ ճառի մասին մենք իմանում ենք միայն վերնագրերով կամ պահպանված հատվածներից։ Մ.թ.ա. I դարում Լիսիասի անունով հայտնի էր շուրջ 400 ճառ, որից կեսը համարվում էր իսկապես գրված հույն հռետորի կողմից։