Լիվորնո (գավառ)
Իտալիայի գավառ / From Wikipedia, the free encyclopedia
Լիվորնո (իտալ.՝ provincia di Livorno), գավառ Իտալիայի Տոսկանա շրջանում։ Այն ներառում է մի քանի կղզիներ Տոսկանայի կղզեխմբում, ինչպիսին են՝ Էլբան և Կապրայան։ Նրա մայրաքաղաքը Լիվոռնոն է։ Գավառը ձևավորվել է 1925 թվականին Պիզայի ու Ջենովայի հողատարածքներից[1]։ Ընդգրկում է 1211 քառ. կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 343003 մարդ (2012 թվականի տվյալներով)։ Կա 19 կոմունա[1]։ Տարածքի ափամերձ հատվածը հայտնի է որպես` Costa degli Etruschi (Էտրուսկյան ափ)։
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Կարգավիճակ | Իտալիայի պրովինցիաներ | ||||
Մտնում է | Տոսկանա | ||||
Վարչկենտրոն | Լիվոռնո | ||||
Տարածք | 1211,38 կմ² | ||||
Սահմանակցում է | Պիզա և Գրոսետո | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | IT-LI | ||||
Հեռախոսային կոդ | 0565 և 0586 | ||||
Փոստային ինդեքսներ | 57121–57128 և 57014–57039 | ||||
Ավտոմոբիլային կոդ | LI | ||||
provincia.livorno.it | |||||
Լիվորնո գավառը պարունակում է մի շարք ափամերձ քաղաքներ։ Այն կարևոր նավահանգիստ է զբոսաշրջության և առևտրի համար։ Որոշ տեսախցիկներ տեղակայված են քաղաքին մոտ։ Կալաֆուրիայում ծովը «բաղկացած» է սպունգներից, խեցգետիններից, ձկներից և կարմիր կորալներից։ Կվերչինելան և Կաստիլիոնչելոն ժայռոտ հատվածներ են[2]։ Այն ջրերը, որոնք շրջապատում են Լիվորնո գավառը հարուստ են դելֆիններով[3]։ Մարինա դի Բիբոնա քաղաքը ի սկզբանե հիմնադրվել էր որպես ամրոց՝ իր ռազմավարական ափամերձ դիրքի շնորհիվ։ Սան Վինչենցո քաղաքն ունի տասնչորսդարյա աշտարակ ռազմավարական նկատառումներով։ Գոլֆիո դի Բարատտիի ավազն ունի բարձր կոնցենտրացիա արծաթի և սև երկաթի շնորհիվ. տարածքն ընդգրկում է հնագիտական այգի[2]։