Լի Յակոկա
ամերիկացի գործարար / From Wikipedia, the free encyclopedia
Լիդո Էնթոնի «Լի Յակոկա» (անգլ.՝ Lee Iacocca, հոկտեմբերի 15, 1924(1924-10-15)[1][2][3], Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ - հուլիսի 2, 2019(2019-07-02)[4][5][3], Բել Ամիր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկյան ավտոմոբիլային ընկերության գործադիր տնօրեն, որը առավել հայտնի էր «Ֆորդ Մուստանգ» և «Պինտո» ավտոմեքենաների զարգացմամբ այն ժամանակ, երբ 1960-ական թվականներին «Ֆորդ Մոթոր» ընկերությունում և վերակազմավորելու համար Քրայսլեր ընկերությունում էր՝ որպես իր գլխավոր տնօրեն 1980-ական թվականներին[8]։ Նա Կրասլյեր ընկերության նախագահն ու գործադիր տնօրենն էր 1978 թվականից և գահակալը 1979 թվականից, մինչև պաշտոնաթողությունը 1992 թվականի վերջին։ Նա այն եզակի ղեկավարներից էր, ով ղեկավարում էր «Մեծ Եռյակ»-ի արտադրողներից երկուսին[9]։
Լի Յակոկա անգլ.՝ Lee Iacocca | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1924(1924-10-15)[1][2][3] |
Ծննդավայր | Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 2, 2019(2019-07-02)[4][5][3] (94 տարեկան) |
Մահվան վայր | Բել Ամիր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Լիհայ համալսարան և William Allen High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ինքնակենսագիր, օրագրի հեղինակ, մենեջեր և գործադիր տնօրեն |
Աշխատավայր | Ֆորդ և Q12306354? |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ, ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | leeiacocca.com |
Lee Iacocca Վիքիպահեստում |
Յակոկան հեղինակել կամ համահեղինակել է մի քանի գրքեր, ներառյալ Յակոկան՝ «Ինքնակենսագրություն» (Ուիլյամ Նովակի հետ) և «Որտե՞ղ են գնում բոլոր առաջնորդները»։ «Պորտֆոլիո Մագազին» ամսաթերթը Յակոկային անվանեց բոլոր ժամանեկների 18-րդ խոշորագույն ամերիկյան գործադիր տնօրենը[10]։