Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Թագավորական ընկերության նախագահ (անգլ.՝ President of the Royal Society (PRS)), Լոնդոնի բնական գիտությունների թագավորական ընկերության ղեկավար, ով նախագահում է ընկերության խորհրդի հանդիպումները։ Ընկերության գործունեությունը ոչ պաշտոնապես սկսել է 1645 թվականին Գրեշեմ քոլեջում։ Պաշտոնապես հիմնադրվել է 1660 թվականի նոյեմբերի 28-ին «ֆիզիկամաթեմատիկական փորձարարական ուսուցման խթանման համար քոլեջ» ստեղծելու նպատակով մի խումբ բնափիլիսոփաների և բժիշկների նախաձեռնությամբ[1]։ 1662 թվականի հուլիսի 15-ին Թագավորական խարտիան հաստատել է ընկերության գործունեությունը և նախագահ է նշանակել Ուիլյամ Բրաունկերին։ Խարտիան որոշել է, որ հետագայում նախագահի ընտրությունը կատարվելու է խորհրդի անդամների կողմից ամեն տարի Սուրբ Էնդրյուի օրը (նոյեմբերի 30)։
Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ | |
---|---|
Presidents of the Royal Society Վիքիպահեստում |
Նախագահության մանրամասները նկարագրվել է Երկրորդ թագավորական խարտիայով։ Այն չի սահմանափակել նախագահի պաշտոնավարման տևողությունը։ Նախագահի պաշտոնավաման տևողության որոշ փոփոխություններ են եղել մինչև 19-րդ դարը։ Հետագայում տրամադրվածություն է եղել նախագահ ընտրել հարուստ դիլետանտների բացառապես այն պատճառով, որ նրանք կարող էին կազմակերպությանը հովանավորել։ 1847 թվականին կազմակերպությունը որոշել է, որ անդամները պետք է ընտրվեն բացառապես գիտական արժանիքներով։ 1870 թվականից սկսած (մի քանի բացառություններով) յուրաքանչյուր նախագահ ծառայել է ուղիղ հինգ տարի ժամկետով։ Համաձայն ընթացիկ կանոնադրության նախագահը չի կարող հինգ տարուց ավել ծառայել[2]։
Նախագահի փոխարինումը տեղի է ունենում Թագավորական ընկերության տարեդարձի օրը՝ նոյեմբերի 30-ին մոտ աշխատանքային որևէ օր, երբ լրանում է նախորդ նախագահի ծառայության ժամկետը։ 2015 թվականին Թագավորական ընկերության նախագահ է ընտրվել Վենկատրաման Ռամակրիշնան[3]։
Ջոզեֆ Բենքսը եղել է Լոնդոնի թագավորական ընկերության ամենաերկար պաշտոնավարած նախագահը (1778-1820)։