Լուիս Քերոլը և շախմատը
From Wikipedia, the free encyclopedia
Լուիս Քերոլը և շախմատը, թեմա, որը բազմիցս արժանացել է շախմատի պատմաբանների և գրականագետների ուշադրությանը։ Շախմատը մեծ տեղ է զբաղեցրել գրող Չառլ Լյուտվիջ Դոջսոնի (Լուիս Քերոլի իրական անունը) կյանքում։ Դրանք արտացոլված են Քերոլի արած մի շարք լուսանկարներում։ Նա ակտիվորեն հետաքրքրվել է Մեծ Բրիտանիայի շախմատային կյանքի իրադարձություններով, ինքը ևս խաղացել է շախմատ, երեխաներին սովորեցրել է շախմատ խաղալ։ «Ալիսը հայելու աշխարհում» գրքի դիպաշարն ստեղծված է շախմատային պարտիայի ձևով, որը մտածել է հենց հեղինակը, իսկ նախնական դիրքի շախմատային գծապատկերը նա տեղադրել է գրքի ներածության մեջ[1]։