Լուկիոս Սերգիոս Կատիլինա
From Wikipedia, the free encyclopedia
Կատիլինա Լուկիոս Սերգիոս (լատին․՝ Lucius Sergius Catilina, մ. թ. ա․ մոտ 108-մ․ թ․ ա․ 62), հռոմեացի քաղաքական գործիչ, Մ. թ. ա. 68 թվականին՝ պրետոր, 67-66 թվականներին՝ փոխպրետոր Աֆրիկայում։
Արագ փաստեր Հին հռոմեացի, Մասնագիտություն՝ ...
Լուկիոս Սերգիոս Լուկիոս Սերգիոս Կատիլինա | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | Հին հռոմեական քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | մ. թ. ա․ մոտ 108 | |
Ծննդավայր | Հին Հռոմ | |
Վախճանի օր | մ․ թ․ ա․ 62 | |
Վախճանի վայր | Պիստոյա, Հին Հռոմ | |
Քաղաքացիություն | Հին Հռոմ | |
Մայր | Բելիենա | |
Ամուսին | Գրատիդիա[1] և Աուրելիա Օրեստիլա[2] | |
Փակել
Մ. թ. ա. 63 թվականին պարտվելով կոնսուլական ընտրություններում՝ դավադրություն է կազմակերպել իշխանությունը գրավելու նպատակով։ Տեղեկանալով այդ մասին՝ կոնսուլ Կիկերոնը ճառերով հանդես է եկել Կատիլինայի դեմ և պահանջել, որ նա հեռանա Հռոմից։ Էտրուրիա փախած Կատիլինան գլխավորել է իր կողմնակիցների զորքը, սակայն Պիստորիումի մոտ պարտվել է և սպանվել։