Լվովի մաթեմատիկական դպրոց
From Wikipedia, the free encyclopedia
Լվովի մաթեմատիկական դպրոց, Լվով քաղաքի համալսարանում աշխատած մաթեմատիկոսների խմբակ, որը 1929 թվականից հրատարակել է Studia Mathematica ամսագիրը։ Այդ գիտնականներից շատերը, հատկապես նրանք, ովքեր հրեական ծագում ունեին, փախել են քաղաքից 1941 թվականին, երբ ակնհայտ է դարձել, որ գերմանական ֆաշիստները մոտ են Լվովը գրավելոն։ Նրանցից քչերին է հաջողվել ողջ մնալ պատերազմական ժամանակների թոհուբոհում և շարունակել իրենց գիտական աշխատանքները, բայց արդեն՝ Վրոցլավ քաղաքում։ Իսկ Ստանիսլավ Ուլամն ու լվովյան մաթեմատիկական դպրոցի ևս մի քանի անվանի ներկայացուցիչներ իրենց գիտական կարիերան շարունակել և համբավ են ձեռք բերել Արևմուտքում կատարած աշխատանքներով։
Լվովի մաթեմատիկական դպրոցն անվանում են նաև «շոտլանդական»՝ նկատի առնելով այն տարիներին Լվովում գործած «Շոտլանդական սրճարան»-ը, որտեղ սովորաբար անց են կացվել գիտնականների հավաքույթները[1][2]։