Լևիտացիա
From Wikipedia, the free encyclopedia
Լևիտացիա ( լատին․՝ levitas-ից «թեթևություն»), գրավիտացիայի հաղթահարում, որի ընթացքում օբյեկտը լողում է տարածության մեջ, չհպվելով հեղուկ կամ պինդ հենարանի։ Լևիտացիան չի համարվում թռիչք, իրականացված օդից հրվելու արդյունքում, ինչպես միջատների, թռչունների կամ չղջիկների, կամ այնպիսի ցատկ, երբ հրվելով կարող են օդի մեջ սահելով անցնել մեծ հեռավորություններ, ինչպես թռչող սկյուռները, բրդյաթևավորները, թռչող օձերը կամ թռչող ձկները։
Լևիտացիա են անվանում նաև մոգական հնարքներից մեկը իլյուզիոնիզմում[1]։
Օկուլտիզմում լևիտացիա են անվանում գրավիտացիայի հաղթահարման գերբնական հնարավորությունները (անոմալ երևույթներ)։