Խաչված նահատակը (եռանկար, Բոսխ)
Հիերոնիմոս Բոսխի նկար / From Wikipedia, the free encyclopedia
Խաչված նահատակը (Սբ․ Յուլիաննայի, Սբ․ Ունկումբերի եռանկար, Սբ․ Վիլգեֆորտի եռանկար, Սբ․ Լիբերատի եռանկար ), նիդերլանդցի նկարիչ Իերոնիմ Բոսխի եռանկարը։
Խաչված նահատակը StJulianecentralpanel | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իերոնիմ Բոսխ |
տարի | 1500-1503 |
բարձրություն | 119 |
լայնություն | 104 սմ |
ուղղություն | վաղ հոլանդական գեղանկարչության[1] |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | տախտակ, յուղաներկ |
գտնվում է | Դոժերի պալատ և Ակադեմիայի պատկերասրահ[2] |
հավաքածու | Արվեստի պատմության թանգարան[3], Դոժերի պալատ և Ակադեմիայի պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Triptych of the Crucified Martyr Վիքիպահեստում |
Այս նկարի ամենահին հիշեցումը հանդիպում է Անտոնիո Մարիա Դզանետտիի «Վենետիկյան գեղանկարչության մասին» գրքում (1771 թ․), Դոժեի հավաքածուի նկարների նկարագրությունում։ XIX դարում եռանկարը տեղափոխվել է Վիեննա, և միայն 1919 թվականին, առաջին համաշխարհային պատերազմից հետո վերադարձվել է բավական վնասված վիճակում հին վայրը։ Ընկնողի ներկայության բնույթը չի բացատրում պատկերի բարդ հակասությունները։ Ընդունված է կարծիք, որ եռանկարը նվիրված է Սբ․ Յուլիաննային, ում պաշտամունքը տարածված է Հյուսիսային Իտալիայում։ Այն վաճառվել է ստրուկ Եվսեբիոսի կողմից, ով թերևս, ներկայացված է կորցրած զգացմունքներով պերսոնաժում։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ այստեղ պատկերված է այլ հարգարժան սուրբ՝ Պորտուգալիայի թագավորի դուստր Լիբերատտան, ով խաչվել է հեթանոս հոր հրամանով այն բանի համար, որ դարձել է Քրիստոսի հարս։ Այդ դեպքում երիտասարդում կարելի է տեսնել սուրբ հավատքի հինգ հազար հետևորդներից մեկին։ Առաջին և վերջին անգամ Բոսխը պատկերել է նահատակի պատկերը խմբված հանդիսատեսի ներկայությումբ, որոնք ներկայացվել են տարատեսակ հագուստներով։ Կերպարների ամբողջ կտավով մեկ տարաբաշխումը, ներքևից վերև, առանց հեռանկարային պլանային հաջորդականությամբ դեպի խորք - միջնադարյան ավանդույթի տուրքը։ Սկզբում եռանկարի թևերին պատկերված են եղել բարերարները։ Բոսխի կողմից հարգանքի արժանացած Սբ․ Անտոնիոն, պատկերված է եռանկարի ձախ թևի կենտրոնական մասում, ով ոչ մի կերպ սյուժեի հետ, իսկ իսկ աջում համապատասխանաբար պատկերված են երկու ստրկավաճառները, բարերարների պատկերների վերևում։ Այս եռանկարում առկա է Բոսխի ստորագրությունը։ Այն կատարվել է գոթական տառերով և ավանդույթին համաձայն տեղադրված է նկարի աջ անկյունում, ինձպես և Մադրիդում Պրադոյի հավաքածուի աշխատանքներում։ «Յոթ մահացու մեղքերը» և « Խոտի տեղափոխումը»։
- Սբ․ Անտոնիոն մտքերի մեջ, եռանկարի աջ թև 104×28
- Երկու ստրկավաճառները, եռանկարի ձախ թև 104×28