Խավիեր Միլեյ
From Wikipedia, the free encyclopedia
Խավիեր Խերարդո Միլեյ (իսպ.՝ Javier Gerardo Milei, հոկտեմբերի 22, 1970(1970-10-22), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի քաղաքական գործիչ, գործարար և տնտեսագետ, ազգային պատգամավոր Բուենոս Այրեսից (2021 թվականից) և «Ազատությունը մոտենում է» քաղաքական կոալիցիայի առաջնորդ (2019 թվականից)։ Արգենտինայի ընտրված նախագահ (2023 թվականից)։
Խավիեր Միլեյ իսպ.՝ Javier Gerardo Milei | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1970(1970-10-22) (53 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Ազգություն | Croats in Argentina? |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրոն | կաթոլիկություն[1] |
Կրթություն | IDES?, University of Belgrano?, Torcuato di Tella University? և Q124750910? (1988)[2] |
Մասնագիտություն | տնտեսագետ, գրող, ուսուցիչ, հաղորդավար, ռադիոհաղորդավար, քաղաքական գործիչ, հեռուստամեկնաբան, պետական ծառայող և ֆուտբոլիստ |
Զբաղեցրած պաշտոններ | Պատգամավորների պալատի անդամ, President of the Libertarian Party (Argentina)? և Արգենտինայի նախագահ |
Կուսակցություն | Liberty Advances?[3], Avanza Libertad?[4] և Libertarian Party?[5][6] |
Կայք | javiermilei.com |
Ստորագրություն | |
Javier Milei Վիքիպահեստում |
Միլեյը պաշտպանում է ավստրիական տնտեսական մտքի դպրոցը և իրեն համարում է «կարճաժամկետ մինարխիստ», բայց «փիլիսոփայորեն անարխակապիտալիստ է»։ Նա Արգենտինան համարում է «հարկային դժոխք» և հանդես է գալիս պետական ծախսերի արագ կրճատման օգտին՝ բյուջեն հավասարակշռելու համար։
Միլեյը լայնորեն հայտնի է դարձել իր կանոնավոր հեռուստատեսային ելույթներով, որտեղ նա քննադատել է Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների, Մաուրիսիո Մակրիի և Ալբերտո Ֆեռնանդեսի վարչակազմերը՝ անվերահսկելի ծախսերի և բյուջեի ճշգրտումների բացակայության համար։
2021 թվականից Միլեյն ազգային պատգամավոր է (Արգենտինայի ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի անդամ) Բուենոս Այրես ինքնավար քաղաքի «Ազատությունը մոտենում է» կոալիցիայից։ Նա խոստացել է չքվեարկել ո՛չ հարկերի բարձրացման, ո՛չ նոր հարկերի օգտին[7]։
Միլեյը 2023 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվել է Արգենտինայի համընդհանուր ընտրություններում՝ որպես փոխնախագահի թեկնածու ընտրելով Վիկտորյա Վիլյարոելին[8]։ 2023 թվականի օգոստոսի 13-ին Արգենտինայի նախնական ընտրություններում նա միայնակ հավաքել է ավելի շատ ձայներ (29,86%), քան որևէ քաղաքական ճակատ[9][10]։ Նա անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ մրցակցել է Սերխիո Մասսայի հետ[11]։ 2023 թվականի նոյեմբերի 19-ին նա հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում՝ 56 տոկոսով Մասսայի 44 տոկոսի դիմաց և դարձել ընտրված նախագահ[12]։