Խնձորի գինի
From Wikipedia, the free encyclopedia
Խնձորի գինի (գերմ.՝ Apfelwein[1][2], ապֆելվայն[3]) Հեսսենում տարածված գերմանական սիդրի տեսակ[4]։ Հայտնի է նաև որպես Վիեզ (Սաար, Ռայնլանդ Պֆալց) կամ Մոստ (Ավստրիա, Շվեյցարիա, Հարավային Գերմանիա)։ Ալկոհոլը կազմում է 4,8-ից մինչև 7,0 %։ Համը՝ տտիպ, թթու։
Խնձորի գինի | |
---|---|
Ենթատեսակ | խնձորօղի |
Cider from Germany Վիքիպահեստում |
Ապֆելվայնը Գերմանիայի այլ շրջաններում հայտնի է նաև Ebbelwoi, Äppler, Stöffsche, Apfelmost, Viez (լատին․՝ vice՝ երկրորդ, գինու փոխարինող բառից) և saurer Most անուններով։ Äppler անվանումը հիմնականում օգտագործում են խոշոր արտադրողները, այն սովորաբար չի օգտագործվում ռեստորաններում և փոքր արտադրողների կողմից, փոխարենը անվանում են «Schoppen» կամ «Schoppe»։
Մայնի Ֆրանկֆուրտ նահանգում ապֆելվայնին կարող են ավելացնել արոսենու հատապտուղներ՝ տտիպությունն ավելացնելու համար[5],, գինու այդ հատուկ տեսակը անվանում են Speierling։