Խոզի տակառ
քաղաքական դարձվածք / From Wikipedia, the free encyclopedia
«Խոզի տակառ» կամ պարզապես «խոզի միս» (Pork barrel կամ պարզապես pork)[1], քաղաքական փոխաբերական տերմին, պետական բյուջեից դոտացիաների, սուբսիդիաների հովանավորում և յուրացում քաղաքական գործչի անհատական ծրագրերի համար, որոնք բացառապես կամ հիմնականում ծառայում են մարզային, նահանգային ընտրողների շրջանում որոշակի քաղաքական գործչի վարկանիշը բարձրացնելու նպատակին։
Տերմինի օգտագործումը ծագել է ամերիկյան անգլերենում[2], և քաղաքագիտության մեջ այն ցույց է տալիս քաղաքական պարտիկուլյարիզմի[Ն 1] բանակցային ձև։
20-րդ դարի սկզբից ամերիկյան քաղաքական տերմինաբանության մեջ pork - «խոզի միս»-ը ամրագրվել էր որպես կասկածելի ծագում ունեցող լիության, առատության հոմանիշ, իսկ pork barrel bill - «խոզի տակառի օրինագիծ» արտահայտությունը նշանակում էր օրենք, որը լոբբինգ է անում նեղ խմբի շահերը[3]։