Խոհարարական աղ
կազմված է նատրիումի քլորիդից / From Wikipedia, the free encyclopedia
Խոհարարական աղ կամ սննդի աղ (նատրիումի քլորիդ NaCl, հայտնի է նաև որպես «նատրիումի քլորիդ», «սեղանի աղ», «քարի աղ», «սննդային աղ» կամ ուղակի «աղ»), սննդամթերք։ Իրենից ներկայացնում է անգույն բյուրեղներ։ Բնական (ծովային) ծագման աղը հիմնականում ունենում է այլ հանքային աղերի խառնուրդներ, որոնք կարող են նրան հաղորդել տարբեր գույներ (որպես կանոն մոխրագույն կամ մուգ գույն)։ Արտադրվում է տարբեր տեսակներով. խոշոր և մանր աղացած, մաքուր, յոդացված, նատրիացված և այլն։ Կախված մաքրությունից՝ բաժանվում են չորս տեսակի՝ էքստրա, բարձրակարգ, առաջին և երկրորդ։
Արդյունահանման տեխնոլոգիա.
- նստվածքային աղ, արդյունահանվում է «աղի ջրվեժներից» լեռանխորշերից ծովի ջրի բնական գոլորշիացման ճանապարհով;
- նստվածքային աղ, ձեռք է բերվում աղի լճերի կամ աղի քարանձավային լճերի խորքերից։ Նստվածքային աղի ստացումն իրականացվում է տաք եղանակիներին համապատասխան կլիմայով արհեստական հարթ ջրավազաններում բնական աղաջրի գոլորշիացման ժանապարհով։ Սառը կլիմայական պայմաններում օգտագործվում է սառեցման եղակակը։
- քարաղը, ձեռք է բերվում հանքերի վերամշակման միջոցով։ Չի ենթարկվում ջրային և ջերմային վերամշակման։
- եփովի աղ, արդյունահանվում է աղի լուծույթների գոլորշիացման եղանակով (բնական ստորերկրյա աղաջրերից)։