Խոսե Լուիս Աբալոս
From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Լուիս Աբալոս (անգլ.՝ José Luis Ábalos Meco;դեկտեմբերի 9, 1959(1959-12-09)[1][2], Տոռենտե, Horta Sud, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա[3]), իսպանացի քաղաքական գործիչ, Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության (ԻՍԱԿ) անդամ։ Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի IX—XII գումարումների պատգամավոր է։ 2018-2020 թվականներին զբաղեցրել է Պեդրո Սանչեսի կառավարության զարգացման նախարարի պաշտոնը։ 2020թ. հունվարի 13-ից զբաղեցնում է Իսպանիայի տրանսպորտի նախարարի պաշտոնը։
Խոսե Լուիս Աբալոս իսպ.՝ José Luis Ábalos Meco | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1959(1959-12-09)[1][2] (64 տարեկան) |
Ծննդավայր | Տոռենտե, Horta Sud, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա[3] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Վալենսիայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դպրոցի ուսուցիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Վալենսիա նահանգի պատգամավոր, Վալենսիայի քաղաքային խորհրդի անդամ, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Minister of Transport, Mobility and Urban Agenda?, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր և Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր |
Կուսակցություն | Իսպանիայի կոմունիստական կուսակցություն[3] և Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[3][2] |
Անդամություն | Իսպանիայի կոմունիստական երիտասարդական միություն[3] և Վալենսիայի սոցիալիստական կուսակցություն[1] |
José Luis Ábalos Վիքիպահեստում |
1976 թվականից Խոսե Լուիս Աբալոսը եղել է Իսպանիայի երիտասարդ կոմունիստների միության անդամ, 1978 թվականին անդամակցել է Իսպանիայի կոմունիստական կուսակցությանը, 1981 թվականին՝ Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը։ Նա Վալենսիայի սոցիալիստական կուսակցությունում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։ Մասնագիտությամբ տարրական դպրոցի ուսուցիչ է։ 2009 թվականից Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի անդամ է։ 2017 թվականին ժամանակավորապես զբաղեցրել է Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցության մամուլի քարտուղարի պաշտոնը։