Խուան Մանուել Ռոսաս
From Wikipedia, the free encyclopedia
Խուան Մանուել Ռոսաս (իսպ.՝ Juan Manuel de Rosas, մարտի 30, 1793(1793-03-30)[1][2][3][…], Բուենոս Այրես, Ռիո դե լա Պլատա, Իսպանական կայսրություն - մարտի 14, 1877(1877-03-14)[2][3][4], Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), Արգենտինայի պետական գործիչ, գեներալ (1828 թվականից)։ 1829—1832 թթ. Բուենոս Այրես նահանգի նահանգապետ, 1835 թվականից՝ երկրի փաստական դիկտատոր։ Հաստատել է տեռորիստական վարչակարգ, վերականգնել գաղութային ժամանակաշրջանի շատ հաստատություններ կաթոլիկ եկեղեցու արտոնությունները, օժանդակել օտարերկրյա կապիտալի (հիմնականում 4 անգլիացի) ներթափանցմանը։ Ձգտելով իրեն ենթարկել Ուրուգվայը՝ կազմակերպել է Մոնտեվիդեոյի շրջափակումը (1843—1851)։ Երկրում աճող հակասությունների հետևանքով Ռուսասի վարչակարգը թուլացել է, իսկ 1852 թ. փետրվարին՝ տապալվել։ Ռուսասը վտարանդվել է Մեծ Բրիտանիա։
Խուան Մանուել Ռոսաս Juan Manuel José Domingo Ortiz de Rosas y López de Osornio | |
Կուսակցություն՝ | Federalist Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մարտի 30, 1793(1793-03-30)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Ռիո դե լա Պլատա, Իսպանական կայսրություն |
Վախճանի օր | մարտի 14, 1877(1877-03-14)[2][3][4] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն |
Թաղված | Ռեկոլետա գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Ամուսին | Encarnación Ezcurra? |
Զավակներ | Manuela Rosas? |
Ինքնագիր | |