Ծղրիդների մարտեր
From Wikipedia, the free encyclopedia
Ծղրիդների մարտեր, միմյանց հետ կռվող հատուկ պատրաստված արու ծղրիդների մրցումներ։ Խաղային մարզաձև, որտեղ դիտորդները հաճախ[1] խաղադրույքներ են կատարում միջատներից մեկի հաղթանակի վրա։ Տարածված են հիմնականում Չինաստանում։ Մենամարտի կարևոր առանձնահատկությունն այն է, որ ծղրիդները միմյանց վտանգավոր վնասվածքներ հասցնելու անկարողություն ունեն (նրանց ծնոտները չեն կարող կծել հակառակորդին)[2]։ Այնուամենայնիվ, նրանք վնասում են միմյանց բեղերը, ոտքերը և թևերը, և նույնիսկ մեկ թևի կորուստը արուին դարձնում է անհետաքրքիր էգերի համար և ոչ պիտանի բուծման համար, քանի որ նա չի կարող գրավիչ ձայներ արձակել։