Ծուկուբա
From Wikipedia, the free encyclopedia
Ծուկուբա[2] (ճապ.՝ つくば市 Цукуба-си), Իբարակի պրեֆեկտուրայի հարավում գտնվող ճապոնական հատուկ քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 284,07 կմ²[3], բնակչությունը՝ 220 566 մարդ (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալների համաձայն)[4], բնակչության խտությունը՝ 776,45 մարդ/կմ²։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ծուկուբա | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 30, 1987 թ. | ||||
Մակերես | 283,72 կմ² | ||||
Բնակչություն | ▲246 647 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Պաշտոնական կայք | city.tsukuba.lg.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Փակել
Հայտնի է որպես Ճապոնիայի «Գիտական քաղաք»։ Այստեղ են տեղակայված Արդյունաբերական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության գիտահետազոտական ինստիտուտը, Տիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալությունը, KEK-ը, Ծուկուբայի համալսարանը և բազմաթիվ այլ պետական ու մասնավոր գիտահետազոտական հաստատություններ։ 1985 թվականին Ծուկուբայում անցկացվում էր «Գիտության և տեխնոլոգիաների զարգացումը՝ ուղղված մարդու կենցաղավարության բարելավմանը» խորագիրը կրող համաշխարհային ցուցահանդեսը։