ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1993
From Wikipedia, the free encyclopedia
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի` հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնության երկրորդ խաղարկությունը համատեղ կազմակերպեցին Միացյալ Նահանգները և Մեքսիկան։ Հանդիպումները անցկացվեցին 1993 թ. հուլիսի 10-ից մինչև 25-ը ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում և Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Ըստ մրցաշարի ձևաչափի` չորսական հավաքականներից կազմված երկու խմբերից յուրաքանչյուրում հաղթող երկու հավաքականներ շարունակում էին պայքարը կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 1995 թ. Ֆահդ Արքայի գավաթին մասնակցելու իրավունք։
Արագ փաստեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1993 անգլ.՝ CONCACAF Gold Cup 1993իսպ.՝ Copa de Oro de la CONCACAF 1993 ...
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1993 անգլ.՝ CONCACAF Gold Cup 1993 իսպ.՝ Copa de Oro de la CONCACAF 1993 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Միացյալ Նահանգներ Մեքսիկա |
Քաղաքներ | 2 |
Մարզադաշտեր | 2 |
Մրցաշրջանի ժամկետ | հուլիսի 10 — հուլիսի 25 |
Մասնակիցներ | 8 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Մեքսիկա |
Փոխչեմպիոն | Միացյալ Նահանգներ |
Երրորդ տեղ | Կոստա Ռիկա Ճամայկա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 930 300 (58 144 խաղում) |
Խաղեր | 16 |
Խփված գոլեր | 54 (3.38 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Զագե (11 գոլ) |
Լավագույն խաղացող | Ռամոն Ռամիրես |
← 1991 1996 → |
Փակել