ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998
From Wikipedia, the free encyclopedia
1998 թ. փետրվարի 1-ից մինչև 15-ը ԱՄՆ-ում 14-րդ անգամ անցկացվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի` հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնությունը. սա չորրորդ մրցաշարն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ։ Հանդիպումները տեղի ունեցան Լոս Անջելես, Օքլենդ և Մայամի քաղաքներում։ Մրցաշարի ձևաչափը փոփոխություն կրեց` դառնալով որոշակիորեն անհամաչափ։ Այժմ երեքական թիմերից կազմված երկու խմբերի հաղթողները և չորս թիմերից կազմված խմբի հաղթողն ու երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականը պայքարը շարունակում էին կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 1999 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Կրկին մրցաշարին հրավիրվեց հյուր-թիմ, որը կրկին հանդիսացավ Բրազիլիան։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998 CONCACAF Gold Cup 1998 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Միացյալ Նահանգներ |
Քաղաքներ | 3 |
Մարզադաշտեր | 3 |
Մրցաշրջանի ժամկետ | փետրվարի 1 — փետրվարի 15 |
Մասնակիցներ | 10 (2 կոնֆեդերացիաներից) |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Մեքսիկա |
Փոխչեմպիոն | Միացյալ Նահանգներ |
Երրորդ տեղ | Բրազիլիա |
Չորրորդ տեղ | Ճամայկա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 594 700 (37 169 խաղում) |
Խաղեր | 16 |
Խփված գոլեր | 44 (2.75 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Լուիս Էռնանդես Պաուլո Վանչոպե (4 գոլ) |
Լավագույն խաղացող | Քեյսի Կելեր |
← 1996 2000 → |