Կազանի Աստվածամոր տաճար (Սանկտ Պետերբուրգ)
From Wikipedia, the free encyclopedia
Կազանի Աստվածամոր տաճար (ռուս.՝ Казанский собор), տաճար Սանկտ Պետերբուրգում։ Ճարտարապետական հուշարձան է՝ կառուցված 1801-1811 թվականներին՝ ռուսական կլասիցիզմի ոճով (ճարտարապետ՝ Անդրեյ Վորոնիխին)։
Արագ փաստեր Տաճար, Տեղադրություն ...
Կազանի Աստվածամոր տաճար (Սանկտ Պետերբուրգ) | |
Տաճար | |
---|---|
Կազանի Աստվածամոր տաճարը | |
Տեղադրություն | Ռուսաստան Սանկտ-Պետերբուրգ |
Կրոնադավանանք | ուղղափառ |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ(ներ) | Անդրեյ Վորոնիխին |
Ճարտարապ. ոճ | ռուսական կլասիցիզմ |
Կառուցման սկիզբ | 1801 |
Կառուցման ավարտ | 1811 |
59,9345° с. ш. 30,324767° в. д.HGЯOL |
Փակել
Խաչաձև-գմբեթավոր հորինվածքով կառույցի կողային ձգված ճակատներին կից են 6 սյուն պորտիկներով կիսաշրջանաձև սյունաշարերը, որոնցից հյուսիսը բացվում է դեպի Նևսկի պողոտա։ Գլխավոր մուտքը արևմուտքից է, փոքր հրապարակից, որը շըրջափակված է թուջե կիսաշրջանաձև պարսպով։ Քանդակային հարդարանքի հեղինակներն են Ի. Մարտոսը, Ի. Պրոկոֆևը, Վ. Դեմուտ-Մալինովսկին, Ֆ. Շչեդրինը և ուրիշներ։
Տաճարում է թաղված (1813) Միխայիլ Կուտուզովը։ 1932 թվականին Կազանի Աստվածամոր տաճարում բացվել է Կրոնի և աթեիզմի պատմության թանգարանը։