Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 26, 2018 թ.
From Wikipedia, the free encyclopedia
Վիեննական նիզակ (նաև Հոֆբուրգյան նիզակ, Սուրբ Մավրիկիոսի նիզակ, Վիեննական գեղարդ), պատմական իր, որը համարվում է հռոմեացի Լոնգինի կողմից խաչված Հիսուս Քրիստոսի կողը խոցված նիզակի հավանական հավակնորդներից մեկը: Իրական նիզակը համարվում է քրիստոնեության ամենանշանակալի մասունքներից մեկը: Վիեննական նիզակը ներկայում պահվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող Հոֆբուրգի կայսերական գանձարանում:
Փաստացի հայտնի է, որ նիզակը մեկ անգամ օգտագործվել է Հենրիխ II կայսր թագադրման արարողության ժամանակ: Պահպանված նկարազարդ ձեռագրերից մեկում առկա է մանրանկարչական դրվագ, որտեղ պատկերված է այդ պատմական պահը: Կայսրը ձախ ձեռքով բռնել է իշխանությունը խորհրդանշող գունդը, իսկ աջ ձեռքով... Ավելին⇒