Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 7, 2016 թ.
From Wikipedia, the free encyclopedia
Մտքի ազատություն կամ խղճի ազատություն, կամ գաղափարների ազատություն, ազատության հիմնարար սկզբունքներից մեկը, ժողովրդարությանը բնորոշ հասկացություն, ուրիշների կարծիքներից անկախ անձնական տեսակետ, կարծիք կամ մտքեր ունենալու անձի քաղաքական ազատություն: Հասկացությունն առաջացել է 18-րդ դարի վերջում, Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ըստ 1789 թ. օգոստոսի 26-ին Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի, ինչպես նաև Միացյալ Նահանգների անկախության հռչակագրի արդյունքում, որն առաջարկվել է 1789 թ. սեպտեմբերի 25-ին և վավերացվել 1791 թ. դեկտեմբերի 15-ին. մասնավորապես, ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության մեջ նշվում է խղճի ազատություն, որը սովորաբար համընկնում է մտքի ազատության հետ։
Մտքի ազատությունը ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ում, որն ընդունվել է 1948 թվականին... Ավելին⇒