Կայզերսբերգ
From Wikipedia, the free encyclopedia
Կայզերսբերգ (գերմ.՝ Kaisersberg (օգնություն • ինֆո); Alsatian: Kaiserschbarig, գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Կայսեր սար), պատմական քաղաք Ֆրանսիայի հյուսիսարևելյան մասում՝ Էլզասում, երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 370 կիլոմետր դեպի արևելք, Ստրասբուրգից 65 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Կոլմարից 10 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Միջնադարյան ժամանակներից պահպանված ամրոցը հուշում է բնակավայրի ռազմավարական կարևորության և պատերազմական անցյալի մասին։ Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1227 թվականին, երբ գերմանական կայսր Ֆրեդերիկ II-ը պատվիրել է կառուցել (կամ վերակառուցել) ամրոցը։ Միջին դարերում Կայզերսբերգը եղել է Decapolis-ի անդամ և ծաղկում է ապրել։ 1648 թվականին մտել է Ֆրանսիայի կազմի մեջ, չնայած բնակիչների մեծ մասը գերմանախոս են եղել։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կայզերսբերգ | |||
ֆր.՝ Kaysersberg[1] ֆր.՝ Mont-Libre[2] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 24,82 կմ² | ||
ԲԾՄ | 240 մետր | ||
Բնակչություն | ▼2450 մարդ (հունվարի 1, 2018)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 68240[4] | ||
Պաշտոնական կայք | cc-kaysersberg.fr | ||
| |||
Քաղաքը, որ ներկայումս մտնում է Կոլմար Ռիբովիլե շրջանի Սեն Մարի օ Մին կանտոնի կազմի մեջ[5], մինչև 2016 թվականի հունվարի 1-ը եղել է առանձին համայնք, ապա միավորվել մերձակա Կինցհայմ և Զիգոլսհայմ համայնքների հետ՝ մնալով նորակազմ վարչական այդ միավորի՝ Կայզերսբերգ-Վինյոբլ համայնքի կենտրոնը[6][7]։
Համայնքն զբաղեցնում է 24,82 կմ² տարածք, բնակչության թվաքանակը 2006 թվականի տվյալներով եղել է 2.715[8][9], 2012 թվականի տվյալներով՝ 2705[10]: Բնակչության խտությունը կազմել է 109,0 մարդ/կմ²։