Կանադայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Կանադայի օբյեկտները թվով 18-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 1,7 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ 8 օբյեկտներ ընդգրկված են մշակութային չափանիշներով, այդ թվում՝ 1-ը համարվում է մարդկային ստեղծագործական գլուխգործոց (չափանիշ i), մնացած 10-ը՝ բնական չափանիշներով։ Բացի դրանից, 2016 թվականի դրությամբ, ևս 6 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[1]։
Կանադան վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1976 թվականի հուլիսի 23-ին[2]։ Կանադայի առաջին օբյեկտն ընդգրկվել է ցանկում 1978 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 2-րդ նիստում։