Կանաչ թեյ
From Wikipedia, the free encyclopedia
Կանաչ թեյ, նվազագույն ֆերմենտացիայի ենթարկված թեյի տեսակ։
Արագ փաստեր Կանաչ թեյ, Տեսակ ...
Կանաչ թեյ | |
---|---|
Տեսակ | Թեյ |
Ենթատեսակ | կանաչ թեյ |
Ծագում | Չինաստան |
Green tea Վիքիպահեստում |
Փակել
Կանաչ և սև թեյ ստանում են նույն թեյի թփի տերեվներից, սակայն տարբեր ձևերով։ Կանաչ թեյը նախապես մշակվում է 170-180 °C գոլորշիով, որից հետո թթվեցումը շարունակվում է ոչ ավել քան երկու օր։ Թթվեցման պրոցեսին հաջորդում է տաքացման պրոցեսը կամ ընդհանրապես չի իրականացվում։ Թեյը թթվեցվում է 3-12 % - ով։
Կանաչ թեյը ունի նիհարեցնող հատկություն։
Բազմաթիվ Ասիական կանաչ թեյի տեսակներ ունեն նկատելի տարբերություններ, պայմանավորված աճման պայմաններից, տերեվների հավաքման և մշակման եղանակից[1]։ Կանաչ թեյը ծագում է Չինաստանից[2] և տարածված է Ասիայում ( Ճապոնիայի, Կորեայի, Մերձավոր Արևելք)։ Արևմտյան երկրներում, որտեղ գերակշռում է սև թեյը, կանաչ թեյը տարածվեց 20-րդ դարի վերջին։