Կանաչ մամուռներ
From Wikipedia, the free encyclopedia
Կանաչ մամուռներ (եզակի՝ կանաչ մամուռ) (լատին․՝ Chlorophyta), պատկանում են ստորին բույսերի խմբին։ Ժամանակակից համակարգում կանաչ ջրիմուռներն տեղադրված են առանձին բաժիններում, որոնք իրենց մեջ ներառում են միաբջիջ և գաղութային պլանկտոնային ջրիմուռներ, ստորջրյա (բենթոսային) ջրիմուռների միաբջիջ և բազմաբջիջ ձևեր։ Այստեղ հանդիպում են թալոմի (արմատի, ցողունի և տերևի տարբերակում չունեցող ստորակարգ բույսի մարմին) բոլոր մորֆոլոգիական՝ կազմաբանական ձևերը, բացի ռիզոպոդիալ միաբջիջ և բարդ կառուցվածք ունեցող հսկայական բազմաբջիջ ձևերից[1]։ Շատ թելիկավոր կանաչ ջրիմուռներ ամրանում են հիմքին միայն զարգացման առաջին փուլում, ապա նրանք դառնում են ազատ ապրող՝ ձևավորելով գորգեր և փուչիկներ։
Կանաչ ջրիմուռը, այս պահին ունեցած տվյալներով, ջրիմուռների ամենալայն բաժինն է։ Մոտավոր հաշվարկներով սրա մեջ մտնում են 13000-20000 տեսակ։ Դրանք տարբերվում են առաջին հերթին իրենց թալոմի (արմատի, ցողունի և տերևի տարբերակում չունեցող ստորակարգ բույսի մարմին) մաքուր կանաչ գույնով, որոնք նման են բարձր բույսերի երանգին և պայմանավորված է այլ գունանյութերի՝ պիգմենտների, նկատմամբ քլորոֆիլի գերակշռությամբ։ Կանաչ ջրիմուռների բնակավայրը հիմնականում ջրային է, երբեմն նույնիսկ ցամաքային խոնավ տարածքներ։