Կանոպուս
From Wikipedia, the free encyclopedia
Կանոպուս կամ Կանաբոս, Ողնուց համաստեղության ամենապայծառ և երկնքի պայծառությամբ երկրորդ (Սիրիուսից հետո) աստղը։ Անունը ստացել է Սպարտայի արքա Մենելայոսի նավավար Կանոպուսի անունից։ Արեգակից հեռու է մոտ 310 լ. տ., կամ 160 պս։ Կանոպուսի տեսանելի աստղային մեծությունը —0, 75 է, իսկ բացարձակ մեծությունը −5.71։ Լուսատվությամբ Արեգակին գերազանցում է 7800 անգամ։ Երևում է 37° հյուսիսային լայնությունից հարավ գտնվող վայրերից։
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | աստղ և near-IR source? | ||
Հեռավորություն | 310 ± 20 լուսային տարի | ||
Տեսանելի աստղային մեծություն | −0,74[1] (V) | ||
Համաստեղություն | Ողնուց | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | 20,3 ± 0,5 km/s[2] | ||
Պարալաքս | 10,55 ± 0,56 մավ[3] | ||
Բացարձակ աստղային մեծություն | −5,71 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | A9II[4] | ||
Գույնի ցուցանիշ | 0,15 | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Լուսավորություն | 13 300 արեգակնային լուսատվություն | ||
Պտույտ | 9 km/s[5] | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
Կանոպուսը ծերացեղ վառ գիգանտ է, A9 կամ F0 սպեկտրային դասի, համապատասխանաբար, անզեն աչքով այն սպիտակ է երևում։
Հին Եգիպտոսում Թութմոս III ժամանակներում Կանոպուսն անվանում էին Կարաբանա՝«աստղ, որը սփռում է իր լույսը հրո լույսում, երբ այն ցրում է առավոտյան ցողը»[6]։
Պտղոմեոսյան Եգիպտոսում, աստղը հայտնի էր որպես «Պտղոմայոն» (հունարեն։ Πτολεμαῖον)[7]
Ճապոնիայում Կանոպուսը անվանվում էր Մերա-բոշի կամ Ռուջին-սեյ (ծեր մարդու աստղ)[8]։ Հնդկաստանում այն անվանում էին Ագաստի կամ Ագաստյա[6], իսկ Տիբեթի աստղագետները այն նշանակում էին Կամա Ռիշի (སྐར་མ་རི་ཥི།)