Կառլ Չեռնի
From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Չեռնի (գերմ.՝ Carl Czerny, փետրվարի 21, 1791(1791-02-21)[1][2][3], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5][6] - հուլիսի 15, 1857(1857-07-15)[1][7][5][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5][6]), ավստրիացի դաշնակահար-մանկավարժ և կոմպոզիտոր։ Ազգությամբ չեխ է։
Կառլ Չեռնի | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Carl Czerny |
Ծնվել է | փետրվարի 21, 1791(1791-02-21)[1][2][3] Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5][6] |
Երկիր | Ավստրիական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 15, 1857(1857-07-15)[1][7][5][…] (66 տարեկան) Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5][6] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության տեսաբան և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Carl Czerny Վիքիպահեստում |
Սովորել է հոր՝ Վենցել Չեռնիի, 1801-1803 թվականներին՝ Լյուդվիգ վան Բեթհովենի մոտ։
19-րդ դարի 1-ին կեսի վիեննական դաշնամուրային դպրոցի հիմնադիրն է։ Աշակերտներից են Ֆերենց Լիստը, Թեոդոր Լեշետիցկին, Պ․ Դյոլերը, Թեոդոր Կուլլակը։ Հեղինակ է 1000-ից ավելի գործերի (սիմֆոնիկ, կամերային-գործիքային, եկեղեցական և այլն)։ Ժառանգության հիմնական մասը դաշնամուրային երկերն են (այդ թվում՝ այլ կոմպոզիտորների գործերի խմբագրումներ և վերադաշնակումներ)։ Մանկավարժական պրակտիկայում օգտագործվում են նրա էտյուդները։ Չեռնիի կոմպոզիտորական և դաշնամուրային սկզբունքները կապված են կլասիցիզմի և ռոմանտիկ ուղղությանը։