Կավադ I
From Wikipedia, the free encyclopedia
Կավադ I (473 - սեպտեմբերի 13, 531(0531-09-13)), պարսից արքա 488—496 թվականներին և 499 թվականից։ Սասանյանների դինաստիայից։ Տոհմային ավագանու ազդեցությունը թուլացնելու նպատակով օգտագործել է նրանց միջև եղած տոհմային հակամարտությունը և դաշնակցել մազդակյանների հետ։ Ազնվականները 496 թվականին բանտարկել են Կավադ I-ին և գահ բարձրացրել եղբորը՝ Զամասպին։ Կավադ I փախել է հեփթաղների մոտ և 499 թվականին նրանց օգնությամբ վերագրավել գահը։ Հայաստանը Բյուզանդիային հակադրելու համար 502 թվականին ճանաչել է հայ եկեղեցու անկախությունը։ 502 թ.-ին պատերազմ է սկսել Բյուզանդիայի դեմ, որը տևել է մի քանի տարի։ Կենտրոնական իշխանությանը սպառնացող մազդակյան շարժման հետագա տարածումը կասեցնելու նպատակով 528 թ.-ից սկսել է շարժման մասնակիցների զանգվածային կոտորածը։ 527 թ.-ին նոր պատերազմ է սկսել Բյուզանդիայի դեմ, որը շարունակվել է նրա մահից հետո էլ։ Կառավարման վերջին շրջանում նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ, որոնք իրականացրել է որդին՝ Խոսրով I Անուշիրվանը։
Կավադ I قباد | ||
Կավադ I-ի պատկերը ոսկեդրամի վրա | ||
| ||
---|---|---|
488-496 թթ. | ||
Հաջորդող | Խոսրով I Անուշիրվան | |
Մասնագիտություն՝ | գերիշխան | |
Դավանանք | Զրադաշտականություն | |
Ծննդյան օր | 473 | |
Վախճանի օր | սեպտեմբերի 13, 531(0531-09-13) | |
Դինաստիա | Սասանյաններ | |
Քաղաքացիություն | Սասանյան Պարսկաստան | |
Հայր | Պերոզ | |
Ամուսին | Newandukht?[1] | |
Զավակներ | Խոսրով I Անուշիրվան | |