Կատանձարո գավառը (իտալ.՝ provincia di Catanzaro)՝ գտնվում է ԻտալիայիԿալաբրիա մարզում։ Կատանձարո քաղաքը հանդիսանում է և՛ գավառի, և՛ Կալաբարիա մարզի մայրաքաղաքը։ 2015 թ.-ին գավառի բնակչությունը կազմում էր 363,707 բնակիչ և գրավում է 2,415,45 կմ² հողատարածություն՝ տալով բնակչության խտությունը՝ 150,58 բնակիչ 1կմ² համար[2]։ Մայրաքաղաք Կատանձարոի բնակչությունը կազմում է 90,840 բնակիչ, որը գրավում է 112,72 կմ² հողատարածք, և բնակչության խտությունը 805,86 բնակիչ 1 կմ² համար[3]։ Գավառը ներառում է ընդհանուրը 80 կոմունաններ։ Գավառի նախագահն է Վինսենթ Բրունոն[2]։