Կատյուշա (ՀԿՌՀ)
համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ընտանիք / From Wikipedia, the free encyclopedia
«Կատյուշա», Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ ՀԿՌհ։ Այդ ընտանիքի զինատեսակներից թերևս առաջինը։ Անվանումը՝ ԲՄ-13, այսինքն Մարտական մեքենա-13 (ռուս.՝ БМ-13, Боевая машина-13)։ Հայրենական մեծ պատերազմում (1941-1945 թվականներ) օգտագործված դաշտային ռեակտիվ հրետանու անփող համակարգերի ոչ պաշտոնական անվանումը։
- Այս հոդվածը զինատեսակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կատյուշա (այլ կիրառումներ)։
Կատյուշա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | զենքի ընտանիք |
Երկիր | ԽՍՀՄ |
Շահագործման սկիզբ | 1939 |
Շահագործման ավարտ | 1960 |
Մարտեր | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Անվանված է | Կատյուշա (երգ) |
Անծուխ վառոդով աշխատող ռեակտիվ արկերի (ՌԱ) մշակումը սկսվել է 1921 թվականին։ Տարբեր տրամաչափերի ՌԱ-ի ՝ «Կատյուշա»-ի արկերի նախատիպերի պաշտոնական փորձարկումներն ու մշակումն իրագործվել են 1929-1933 թվականներին։ ՌԱ ռազմաօդային ուժերում սկսել են օգտագործվել 1937-1938 թվականներին։ 1938-1941 թվականներին ստեղծվել է բեռնատար ավտոմոբիլի վրա մոնտաժված գործարկման բազմալիցք տեղակայանք։ Սովետական հրետանին Մ-13 ՌԱ-ով և ԲՄ-13 գործարկման տեղակայանքներով սկսել է զինվել Հայրենական մեծ պատերազմի նախօրեին։ Պատերազմի ընթացքում ստեղծվել են ՌԱ-ի և գործարկման տեղակայանքների զանազան տարբերակներ (ԲՄ13-ԱՆ, ԲՄ8-48, ԲՄ31-12 և այլն)։ «Կատյուշան» մեծ դեր է խաղացել մարտական գործողություններում։ 1941-1944 թվականներին ԽՍՀՄ-ում արտադրվել են ավելի քան 100 հազար «Կատյուշա» և նրանց համար 12 միլիոն ՌԱ։