Կա Ֆոսկարի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Կա Ֆոսկարի համալսարան (իտալ.՝ Università Ca' Foscari Venezia), պետական համալսարան Իտալիայի Վենետիկ քաղաքում։ Հիմնադրման ժամանակ՝ 1868 թվականին այն գտնվել է Կա Ֆոսկարի պալատում, որը կառուցված է վենետիկյան գոթական ճարտարապետական ոճով և որի անունով էլ կոչվում է համալսարանը։
Արագ փաստեր Կա Ֆոսկարի համալսարան, Տեսակ ...
Կա Ֆոսկարի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1868 |
Ռեկտոր | Tiziana Lippiello? |
Անդամակցություն | ORCID[1][2], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[3], Եվրոպայի համալսարանների միություն[4], Eutopia Alliance?[5], Netval Research Universities Network?[6], European Alliance for Social Sciences and Humanities?[7] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[8] |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վենետիկ |
Կայք | unive.it(իտալ.)(անգլ.) |
Università Ca' Foscari Վիքիպահեստում |
Փակել
Կա Ֆոսկարի պալատը տեղակայված է Մեծ Ջրանցքի (Գրանդ-կանալ, իտալ.՝ Canal Grande) լայն ոլորանի վրա, Դորսոդուրոյի շրջանում, որտեղ պատմական Ռեգատայի (իտալ.՝ Regata Storica Venezia) ընթացքում տեղադրում են լողացող փայտե կառուցվածք՝ հայտնի որպես «Machina»։
Ուսումնական հաստատությունը համալսարանի կարգավիճակ է ստացել 1968 թվականին։ Այժմ համալսարանն ունի 8 ֆակուլտետ, որոնցում սովորում է մոտ 19'000 ուսանող[9]։