Կենդանիների դատավարություն
From Wikipedia, the free encyclopedia
Կենդանիների նկատմամբ դատավարությունները հիմնականում տեղի են ունեցել միջնադարյան Եվրոպայում։ Այս դատերը հետաքննում էին կենդանիների վարքագիծը, որը հանրային վտանգ էր ներկայացնում։ Մինչև մեր օրերն են հասել կենդանիների 92 դատավարությունների մասին տեղեկություններ, որոնք տեղի են ունեցել Ֆրանսիայում 12-18-րդ դարերում։ Նման դատավարություններն անցկացվել են դատական բոլոր կանոններով՝ փաստաբաններով, վկաներով և դատական այլ ձևականություններով։ Այս դատերի ծախսերը նույնն էին, ինչ մարդկանց գործերը քննող դատերինը։ Որոշ դեպքերում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են խոշտանգումներ[1]:
Երբեմն մահապատիժը կարող էր փոխարինվել կենդանուն սպանդանոց վաճառելով։ Հասույթն ուղղվել է վնասի փոխհատուցմանը և բարեգործությանը։ Սակայն «մեղադրյալի» գլուխը ցուցադրվել է հասարակական վայրում՝ որպես նախազգուշացում պոտենցիալ «հանցագործներին»։ Եթե հանցագործությունը եղել է աննշան, ապա «հանցագործին» ոչ թե մահապատժի են ենթարկել, այլ բանտ ուղարկել։ Այսպես, Ավստրիայում պաշտոնյային կծած շունը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման[1]: