Կլաս Յան Հունտելար
From Wikipedia, the free encyclopedia
Դիրկ Կլաս Յան Հունտելար, (հոլ.՝ Dirk Klaas-Jan Huntelaar, մականունը՝ Հունտեր, օգոստոսի 12, 1983(1983-08-12)[1][2][3], Վուր-Դրեմպթ, Հումմելո էն Կեպպել, Խելդեռլանդ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, գերմանական «Շալկե 04» ակումբի և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող։ Հոլանդիայի ֆուտբոլի առաջնության 2005-06 և 2007-08 մրցաշրջանների լավագույն ռմբարկու, խփել է 33 գոլ։
Կլաս Յան Հունտելար հոլ.՝ Klaas-Jan Huntelaar | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Կլաս Յան Հունտելար | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Նիդերլանդների Թագավորություն | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 12, 1983(1983-08-12)[1][2][3] (40 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Վոր Դրեմպ, Նիդերլանդներ | ||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 78 | ||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Շալկե 04 | ||||||||||||||||||||
Համար | 25 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
2006 թվականին, երբ Հունտելարը հանդես էր գալիս հոլանդական «Այաքս»-ում, Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը և դարձել առաջնության լավագույն ռմբարկուն[4]։ Առաջնությունից հետո Հունտելարը ճանաչվել է այդ առաջնության լավագույն հարձակվողը։ 21 տարեկանում Հունտելարը ճանաչվել է Հոլանդիայի հավաքականի լավագույն ռմբարկուն, 22 խաղում խփել է 18 գոլ[5]։ Հունտելարը նախկինում հանդես է եկել «ՊՍՎ»-ում, «Դե Գրաֆսհապ»-ում, «Հերենվեն»-ում, «Այաքս»-ում, «Ռեալ Մադրիդ»-ում[6] և «Միլան»-ում[7], «Շալկե» տեղափոխվել է 2010 թվականի օգոստոսին, ակումբի կազմում 2011-12 թվականների մրցաշրջանում դարձել է Բունդեսլիգայի լավագույն ռմբակու, խփելով 29 գոլ[8]։
2010 թվականի աշխարհի առաջնությունում, Հոլանդիայի հավաքականի հետ միասին գրավել է 2-րդ հորիզոնականը և 2014 թվականի աշխարհի առաջնությունում 3-րդ հորիզոնականը։