Կլիսթենես
From Wikipedia, the free encyclopedia
Կլիսթենես (Κλεισθένης, մ. թ. ա. 565[1] կամ մոտ մ. թ. ա. 570[2][3], Հին Աթենք - մ.թ.ա. 1 հազարամյակ, Հին Աթենք), մ.թ.ա VI դարի օրենսդիր Աթենքում։ Գլխավորել է Պիսիստրատյանների բռնապետության դեմ շարժումը և սպարտացիների օգնությամբ մ.թ.ա 510 թ.-ին տապալել այն։ Մ.թ.ա 509 թ.-ից անցկացրել է դեմոկրատական բարեփոխումներ, որոնք վերացրել են տոհմային կարգի վերջին մնացորդներն Աթենքում։ Տոհմային 4 ֆիլայի փոխարեն ստեղծել է 10 նոր ֆիլա՝ տերիտորիալ սկզբունքով, որի հետևանքով զգալիորեն թուլացել է տոհմական ավագանու ազդեցությունը։ Վարչական, տնտեսական, պաշտամունքային և քաղաքական սկզբնական միավորներ են դարձել դեմերը՝ գյուղական շրջանները։ Ստեղծվել է 10 ստրատեգոսից կազմված կոլեգիա, որը գլխավորել է աթենական զորքը։ Դեմոկրատիայի հակառակորդների և բռնապետություն հաստատելու փորձերի դեմ պայքարելու համար մտցրել է օստրակիսմոս։ Կլիսթենեսի բարեփոխումներն ամրապնդել են աթենական դեմոսի հաղթանակը տոհմական արիստոկրատիայի նկատմամբ։
Կլիսթենես հին հունարեն՝ Κλεισθένης | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 565[1] կամ մոտ մ. թ. ա. 570[2][3] |
Ծննդավայր | Հին Աթենք |
Մահացել է | մ.թ.ա. 1 հազարամյակ |
Մահվան վայր | Հին Աթենք |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Երկեր | Athenian Revolution? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Megacles?[4][5], մայր՝ Agariste of Sicyon?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | Աթենքի արխոնտ |
Cleisthenes Վիքիպահեստում |