Կոիմբրայի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Կոիմբրայի համալսարան (պորտ.՝ Universidade de Coimbra), Պորտուգալիայի հնագույն համալսարանը, Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը։ Հիմնադրվել է 1290 թվականին Լիսաբոնում Դինիշ I արքայի հրամանով, ավելի ուշ տեղափոխվել է Կոիմբրա, ուր գործում է մինչ այժմ[9]։
Կոիմբրայի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1290 |
Հիմնադրիր | Denis I of Portugal? |
Անդամակցություն | Ուտրեխտի ցանց, Կոիմբրայի խումբ, Եվրոպայի համալսարանների միություն[1], European Campus of City‑Universities?[2], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[4] և European Open Science Cloud Association?[5] |
Երկիր | Պորտուգալիա[6] |
Տեղագրություն | Կոիմբրիա[7] |
Պարգևներ | |
Կայք | uc.pt(պորտ.)(անգլ.) |
University of Coimbra Վիքիպահեստում |
2013 թվականի հունիսի 22-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[10]։
Համալսարանում սովորում է մոտ 23.000 ուսանող։ Այն ունի 8 ֆակուլտետ, 4 մասնաշենք։ Համալսարանի գրադարանը Եվրոպայի հնագույն ու ամենահարուստ ակադեմիական գրադարաններից է։ Այն նաև երկրի մշակութային խոշոր կենտրոններից է։
Պաշտոնական ու տոնական միջոցառումների ժամանակ համալսարանի ուսանողներն ու դասախոսները հատուկ համազգեստ են հագնում (traje académico), որը ժապավեններով զարդարված սև անձրևանոց է։ Ժապավենի գույները խորհրդանշում են ֆակուլտետները, իսկ քանակը` ուսման տարիների թիվը։ Մայիսի կեսերին` քննություններից հետո, Կոիմբրայի համալսարանի ուսանողները կազմակերպում են տոն, որի ընթացքում վառում են ժապավենները[11]։
Համալսարանը մտնում է եվրոպական համալսարանների Ուտրեխտյան միավորման մեջ։