Կոլեխիո մայոր դե Սան Իլդեֆոնսո
From Wikipedia, the free encyclopedia
Կոլեխիո մայոր դե Սան Իլդեֆոնսո (իսպ.՝ Colegio Mayor de San Ildefonso), կառույց Իսպանիայի Ալկալա դե Էնարես քաղաքում։ 1914 թվականին հայտարարվել է Իսպանիայի պատմամշակութային հուշարձան[2]։
Արագ փաստեր Կոլեխիո մայոր դե Սան Իլդեֆոնսո, Դիրք ...
Կոլեխիո մայոր դե Սան Իլդեֆոնսո | |
---|---|
Բնօրինակ անվանում Colegio Mayor de San Ildefonso | |
Ալկալա դե Էնարեսի Սուրբ Իլդեֆոնսոյի բարձրագույն քոլեջի ճակատային մասը | |
Դիրք | Ալկալա դե Էնարես, Իսպանիա |
Կառուցվել է | 1499 |
Ճարտարապետ | Պեդրո դե Գումիել |
Իսպանիայի պատմամշակութային հուշարձան | |
Պաշտոնական անուն Colegio Mayor de San Ildefonso | |
Տեսակ | մշակութային |
Չափանիշ | II, IV, VI |
Նախագծվել է | 1998 |
Մաս է կազմում | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Գրանցահամար | 876[1] |
Փակել
Կառուցվել է Սիսներոս կարդինալի կողմից, ով շենքի նախագծումը հանձնարարեց ճարտարապետ Պեդրո դե Գումիելին։ Շինարարությունն սկսվել է 1499 թվականին։ Սուրբ Իլդեֆոնսոյի ժամատան շինարարական աշխատանքները վերջացել են 1510 թվականին, իսկ 1516 թվականին սկսվեց դահլիճի կառուցումը և 1537 թվականին Ռոդրիգո Խիլ դե Օնտանյոնը նախագծեց գլխավոր ճակատամասը։
Թեև շինարարական աշխատանքների մեծ մասն արվեց 1617 թվականին, երբ Խուան Գոմես դե Մորան վերանախագծեց բակը (Թոմաս Վիլյանովայի բակ), սակայն շենքի կառուցումն ավարտվեց միայն 17-րդ դարի երկրորդ կեսին։