Կոլորիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Կոլորիզմ (անգլ.՝ colorism), մաշկի մուգ երանգով անձանց նկատմամբ խտրականություն, որը հիմնականում դրսևորվում է միևնույն էթնիկ կամ ռասայական խմբի մարդկանց շրջանում[1]։ Որպես կանոն՝ ավելի բաց մաշկ ունեցող մարդիկ ունենում են էական արտոնություններ, որոնք նախկինի պես անհասանելի են մուգ մաշկ ունեցող մարդկանց[2]։ Կոլորիզմը տարածված է Հարավային Ասիայում, Աֆրիկայում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում և Լատինական Ամերիկայում[3][4]։
Չշփոթել Ռասիզմ հոդվածի հետ։