Կոլումբիայի կոմունիստական կուսակցություն
From Wikipedia, the free encyclopedia
Կոլումբիայի կոմունիստական կուսակցություն (իսպ.՝ Partido Comunista Colombiano), կոմունիստական կուսակցություն Կոլումբիայում։
Կոլումբիայի կոմունիստական կուսակցություն Partido Comunista Colombiano | |
---|---|
Տեսակ | Կոմունիստական կուսակցություն |
Երկիր | Կոլումբիա |
Առաջնորդ | Խայմե Կայսեդո |
Հիմնադրված | 1930 |
Գաղափարախոսություն | Կոմունիզմ Մարքսիզմ-լենինիզմ Բոլիվարիզմ |
Շտաբ | Բոգոտա, Կոլումբիա |
Թերթ | «Voz» |
Կայք | pacocol.org |
Colombian Communist Party Վիքիպահեստում |
Հիմնվել է 1930 թվականին՝ 1920-ական թվականների կեսին ստեղծված Կոլումբիայի հեղափոխական սոցիալիստական կուսակցության հիման վրա։ 1935 թվական մտել է Կոմունիստական ինտերնացիոնալի (Կոմինտերն) կազմի մեծ։ ԿԿԿ ծրագիրը (ընդունվել է 1966 թ., X համագումարում) նախատեսում էր երկրում իրականացնել այսպես կոչված՝ «հակաիմպերիալիստական, հակալատիֆունդիական, ժողովրդա-դեմոկրատական հեղափոխություն», որը պետք է հանդիսանար սոցիալիստական հեղափոխությանն անցնելու առաջին քայլը։
Բարձրագույն մարմինը համագումարն է, համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում՝ Կենտկոմը, որն իր կազմից ընտրում է գործկոմ և քարտուղարություն։ ԿԿԿ ներկայացուցիչները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին (1957, 1960, 1969, Մոսկվա) և հավանություն են տվել ընդունված փաստաթղթերին։
ԿԿԿ կենտրոնական օրգանն է «Վոս» («Voz») թերթը