Կոմիսար Ռեքս
From Wikipedia, the free encyclopedia
«Կոմիսար Ռեքս» (գերմ.՝ Kommissar Rex, իտալ.՝ Il commissario Rex) հեռուստասերիալը առաջին անգամ էկրաններին ցուցադրվել է 1994 թվականի նոյեմբերին։ Ֆիլմը Գերմանիայի, Ավստրիայի և Իտալիայի կինոստուդիաների համատեղ արտադրության սերիալ է, որը պատմում է ոստիկանությունում ծառայող Ռեքս անունով գերմանական շան արկածների մասին։ Սերիալը ցուցադրվել է գրեթե հիսուն երկրներում և արժանացել է մի շարք մրցանակների[1]։ Սերիալը սկզբնապես նկարահանվել է Ավստրիայում, որտեղ այն չեղարկվել է 2004 թվականին՝ 10 եթերաշրջանից հետո։ Երեք տարի անց սերիալի նկարահանումներն սկսեցին շարունակվել Իտալիայում՝ գործողությունները Վիեննայից տեղափոխելով Հռոմ։ 2015 թվականին՝ 18-րդ եթերաշրջանի ավարտից հետո, սերիալի նկարահանումերը կրկին դադարեցվեցին[2]։ 2017 թվականին սերիալն սկսեց ցուցադրվել Սլովակիայում[3], իսկ 2019 թվականին թողարկվեց նոր՝ կանադական վերամշակմամբ «Հադսոն և Ռեքս» սերիալը։
Կոմիսար Ռեքս | |
---|---|
Ժանր | ոստիկանական հեռուստատեսային դրամա, կատակերգական հեռուստասերիալ և քրեական հեռուստասերիալ |
Ստեղծող | Peter Hajek? |
Երկիր | Ավստրիա Իտալիա Գերմանիա |
Լեզու | գերմաներեն և Viennese German? |
Գլխավոր դերերում | Տոբիաս Մորետտի, Գեդոեն Բուրքհարդ, Alexander Pschill?, Կառլ Մարկովից, Wolf Bachofner?, Heinz Weixelbraun?, Elke Winkens?, Gerhard Zemann? և Fritz Muliar? |
Երաժշտություն | Gerd Schuller? |
Պատմվածքի վայր | Ավստրիա և Իտալիա |
Եթերաշրջանների քանակ | 18 |
Սերիաների քանակ | 208 |
Էկրաններին է | նոյեմբերի 10, 1994-ից հունիսի 19, 2015-ը |
Հեռուստաալիք | ORF, Sat.1 և RAI |
Պարգևներ | |
Կապակցված | Stockinger? |