Կոնստանտին Նովոսյոլով
From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտին Սերգեևիչ Նովոսյոլով (օգոստոսի 23, 1974(1974-08-23)[1][2], Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս[18] և բրիտանացի[19] ֆիզիկոս։
Արագ փաստեր Կոնստանտին Նովոսյոլով ռուս.՝ Константин Сергеевич Новосёлов, Ծնվել է ...
Կոնստանտին Նովոսյոլով ռուս.՝ Константин Сергеевич Новосёлов | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1974(1974-08-23)[1][2] (49 տարեկան) |
Ծննդավայր | Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան[3][4][5] և Միացյալ Թագավորություն[6][7] |
Կրթություն | Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ (1997), Radboud University Nijmegen? և Q4186374? (1991) |
Կոչում | պրոֆեսոր[8] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (նոյեմբերի 3, 2004) |
Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Մանչեսթերի համալսարան, Radboud University Nijmegen?, Սինգապուրի ազգային համալսարան և Institute of Microelectronics Technology and High Purity Materials? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Եվրոպական ակադեմիա[17] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Կայք | condmat.physics.manchester.ac.uk/people/academic/novoselov/ |
Konstantin Novoselov Վիքիպահեստում |
Փակել
2010 թվականին ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Անդրեյ Գեյմի հետ), Լոնդոնի թագավորական ընկերության գիտաշխատող (2011 թվական), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (2019 թվական)[20]։
2020 թվականի հուլիսի դրությամբ նա իր աշխատանքներից ունի ավելի քան 200,000 մեջբերում։ H-գործակիցն ավելի քան 110 է[21]։ Ըստ Thomson Reuters-ի՝ 2014 թվականի ամենաազդեցիկ գիտնականների վարկանիշի առաջատարն է[22]։
2011 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարվել է, որ Եղիսաբեթ II-ի թագուհու հրամանագրով գիտությանը մատուցած ծառայությունների համար նրան շնորհվել է ասպետի կոչում[23]։