Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական ցնցումները
From Wikipedia, the free encyclopedia
Կորոնավիրուսային համավարակով (COVID-19 pandemic) պայմանավորված տնտեսական ցնցումները ունեցան լայնածավալ և լուրջ ազդեցություն ֆինանսական շուկաների վրա՝ ներառյալ ֆոնդային, պարտատոմսերի և ապրանքային (ներառյալ հում նավթի և ոսկու) շուկաները։ Հիմնական իրադարձությունները ընդգրկեցին Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև նավթի գնով պայմանավորված պատերազմը, ինչը չհաջողելով հասցնել Նավթ արտահանող երկրների կազմակերպության համաձայնագրի կնքմանը, հանգեցրեց հում նավթի գների անկման և ֆոնդային բորսայի անկման 2020 թվականի մարտ ամսին։ Շուկաների վրա ունեցած ազդեցությունը կորոնավիրուսային համավարակի ազդեցության մի մասն է և կրում է բազմաթիվ տնտեսական հետևանքներ։