Կումու թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Կումու թանգարան (էստ․՝ Kumu Kunstimuuseum), գեղարվեստական թանգարան Տալլինում։ Այն համարվում է Բալթիկայի ամենամեծ թանգարանն ու Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Կումու թանգարանը Էստոնիայի գեղարվեստական թանգարանի մասնաճյուղերից մեկն է, որտեղ տեղավորված է նաև թանգարանի գլխավոր գրասենյակը։
Կումու թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Էստոնիա[1] |
Տեղագրություն | Տալլին |
Վայր | Կադրիորգ |
Մասն է | Էստոնիայի գեղարվեստական թանգարան |
Հասցե | Weizenbergi 34 / Valge 1 10127 Tallinn[2]August Weizenbergi tänav? (34) |
Հիմնադրվել է | 2006 |
Կայք | kumu.ekm.ee |
Թանգարանում ցուցադրվում են ինչպես մշտական, այնպես է ժամանակավոր հավաքածուներ։ Թանգարանի հիմնական հավաքածուն ընդգրկում է Էստոնիայի մշակույթը XVIII դարից՝ ներառյալ սովետական շրջանը (1941—1991), ցուցադրվում են ինչպես Սոցիալիստական ռեալիզմի, այնպես էլ ոչ պաշտոնական արվեստի նմուշներ։ Թանգարանում ժամանակ առ ժամանակ ցուցադրվում են արտասահմանյան ու էստոնական ժամանակակից մշակույթի նմուշներ։
«Կումու» անվանումն էստոներեն «KUnstiMUuseum» (գեղարվեստական թանգարան) բառի հապավումն է։ Թանգարանը կառուցվել է 2003-2006 թթ. ֆինն ճարտարապետ Պեկկ Վապավուորիի նախագծով, ով հաղթել էր 1994 թ. մրցույթում։
Կումուն 2008 թ. հաղթել է Եվրապական թանգարանների ֆորումի Եվրոպական թանգարան մրցանակը[3]։
Թանգարանի առաջին հարկում տեղավորված են գրադարան, մեծ լսարան, գրախանութ ու ռեստորան։ Այս հարկում են ցուցադրվում ժամանակավոր ցուցահանդեսները։ Երկրորդ հարկում ցուցադրված է էստոնական մշակույթը XVIII դարից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Երրորդ հարկում ցուցադրված է էստոնական մշակույթը 1945-1991 թթ.։ Ժամանակակից արվեստի ժամանակավոր ցուցադրությունները տեղ են գտնում թանգարանի չորրորդ հարկում։