Կուրայ
From Wikipedia, the free encyclopedia
Կուրայ (բաշկիրերեն՝ ҡурай, թաթ.՝ курайкурай), բաշկիրական[1] և թաթարական[2] փողային երաժշտական գործիք։ Ունի մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են կառուցվածքով ու պատրաստանյութով։ Ըստ երաժշտական գործիքների` Հորբոնստել-Զակսի դասակարգման, կուրայը աերոֆոնային փողային գործիքների խմբին է դասվում, որը մտնում է ֆլեյտաների ենթախմբի մեջ (երկայնական ֆլեյտաներ, որնք լինում են բաց` ֆլուեր, կավալ և սուլիչային)։ Նաև կան կուրայներ, որոնք վերաբերում են լեզվահարվածային ենթախմբին։ Երկարությունը տեսակից կախված տատանվում է 120-180 մմ-ից մինչև 450-1000 մմ։ Ձայնը, տեմբրը և դինամիկ հնարավորությունները կախված են կառուցվածքից։ Ավանդաբար պատրաստվում է ուրալյան կողասերմի (լատին․՝ Pleurospérmum) կտրած չորացրած ցողունից, սակայն ներկայումս լայնորեն օգտագործվում են ժամանակակից նյութեր (կտրտած նրբատախտակ, մետաղ)։ սոլո, համույթային և նվագախմբային գործիք է։
Կուրայ | |
---|---|
Որակավորում | փողային երաժշտական գործիքներ |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 421.111.12 |
Բաշկիրների մոտ կուրայն առավել լայնորեն տարածված երաժշտական գործիքներից է։ 2018 թվականի մարտի 1-ին կուրայը գրանցում է ստացել որպես արտադրված Բաշկորտոստանի հանրապետության Ուֆա և Կումերտաու քաղաքներում։ Թաթարների մոտ ի թիվս կուրայի (սիբիզգա) օգտագործվում են նաև այլ փողային գործիքներ[3]։