Կրիշտիանու Ռոնալդու
իսպանացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Կրիշտիանու (պորտ.՝ Cristiano Ronaldo, փետրվարի 5, 1985(1985-02-05)[4][5][6][…], Ֆունշալ, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս Պորտուգալիայի ազգային հավաքականում։ Արժանացել է «Ոսկե գնդակ» 5 մրցանակի։ Համարվում է պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը և ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Ռոնալդուն աշխարհում միակ ֆուտբոլիստն է, ով հեղինակել է 100-ից ավել գոլ՝ խաղալով 3 տարբեր ակումբներում և Պորտուգալիայի Ազգային հավաքականում (Մանչեսթեր Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, Յուվենտուս)։
Կրիշտիանու Ռոնալդու պորտ.՝ Cristiano Ronaldo | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Պորտուգալիա[1][2][3] | |||||||||||||||||
Մականուն | CR7, El Bicho և El Comandante | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1985(1985-02-05)[4][5][6][…] (39 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Ֆունշալ, Պորտուգալիա | |||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր[7] | |||||||||||||||||
Քաշ | 85 կիլոգրամ[7] | |||||||||||||||||
Դիրք | եզրային կիսապաշտպան և հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ալ-Նասր | |||||||||||||||||
Համար | 7 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Երբ 2009 թվականին Ռոնալդուն 94 միլիոն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ», դա դարձավ աշխարհի ամենաթանկ տրասֆերը ու տևեց մինչև 2013 թվականը։ Ռոնալդուն դարձավ նաև աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ ստանալով տարեկան 21 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ։ռոնալդոն համարվում է ամբողջ աշխարհում ամենալավ ֆուտբոլիստը։
Ռոնալդուն իր կարիերան սկսել է «Անդորինյայում», որտեղ 2 տարի խաղալոց հետո տեղափոխվել է «Նասիոնալ»։ 1997 թվականին տեղափոխվել է պորտուգալական առաջատար ակումբներից մեկը՝ «Սպորտինգ»։ 2003 թվականին նա գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությունը, որը Ռոնալդուի համար վճարել է 12 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Արդեն 2004 թվականին նա հաղթեց իր առաջին տիտղոսը «Յունայթեդի» կազմում։
2008 թվականին Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթեց Չեմպիոնների Լիգայում և տարվա վերջում արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակի՝ դառնալով ակումբի պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, ում դա հաջողվել է անել։ 2008 և 2013 թվականներին Ռոնալդուն ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ միաժամանակ դառնալով միակ պորտուգալացի ֆուտբոլիստը, ով այդ տիտղոսը նվաճում է երկու անգամ։ 2014 թվականին նա Մադրիդի Ռեալի հետ նվաճեց Եվրոպայի կարևորագույն գավաթը՝ Չեմպիոնների Լիգան՝ դառնալով այն եզակի ֆուտբոլիստներից մեկը, ում հաջողվել է նվաճել այն երկու տարբեր ակումբների հետ։ Ռոնալդուն նաև դարձավ Չեմպիոնների լիգայի ռեկորդի հեղինակ՝ մեկ մրցաշրջանում խփելով 17 գոլ, իսկ արդեն մրցաշարի պատմության մեջ նա միանձնյա առաջատարն է։ Ռոնալդուն այն ֆուտբոլիստն, ով կարողացել է Մադրիդի Ռեալի կազմում ամենաարագը հեղինակել 100 գոլ։ 2014 թվականի փետրվար ամսին Ռոնալդուն խփեց իր կարիերայի 400-րդ գոլը։ Երբ նա տեղափոխվեց Ռեալ, կրում էր 9 համարի մարզաշապիկ, բայց արդեն իսկ իր երկրորդ մրցաշրջանում նրան հանձնվեց 7 համարի մարզաշապիկը, որը նախկինում կրում էր Ռաուլը։ Ռոնալդուն Յունայթեդում ևս հանդես էր գալիս 7 համարի մարզաշապիկով։
Ռոնալդուի ծնողները նրան անվանել են ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի[9]։