Հաթոր
From Wikipedia, the free encyclopedia
Հաթոր[1], կամ հնաբ․ Հատոր[2][3] Գատոր[4] (հուն․՝ ‘Αϑώρ), եգիպտական դիցաբանության մեջ՝ երկնքի, ուրախություն, սիրո, արբեցման, մայրություն[3], պտղաբերություն, խնդության և պարի աստվածուհի[1]։
Արագ փաստեր Հաթոր, Տեսակ ...
Հաթոր | |
---|---|
Տեսակ | հին եգիպտական աստվածություն, աստվածուհի, պտղաբերության աստված և horned deity? |
Դիցաբանություն | Եգիպտական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Ba‘alat Gebal? |
Հայր | Ռա |
Ամուսին | Ռա և Գոր |
Զավակներ | Բաստետ (դիցաբանություն) |
Hathor Վիքիպահեստում |
Փակել
Հաթորը համարվում էր Հին Եգիպտոսի գլխավոր աստվածուհիներից մեկը։ Պաշտամունքի կենտրոնը գտնվում էր Դենդերայում (Միջին Եգիպտոս), ինչի պատճառով էլ աստվածուհուն անվանում էին «Դենդերայի տիրուհի»[1][3]։
Հին Եգիպտոսի պատմության ավելի ուշ ժամանակաշրջաններում Հաթորը նույնացվում էր այլ ժողովուրդների սիրո և գեղեցկության աստվածուհիների հետ, մասնավորապես՝ բաբելոնա-ասորեստանյան Իշտարի, Հունական Աֆրոդիտեի, Հռոմեական Վեներայի և գերմանա-սկանդինավյան Ֆրեայի։