Հակամիլիտարիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Հակամիլիտարիզմ (հակառազմականացում), ուսմունք և շարժում, որը ուղղված է պատերազմի և ռազմականացման դեմ։ Այն մեծամասամբ հակառակվում է իմպերիալիզմի գաղափարներին և հանդիսանում էր առաջին ու երկրորդ ինտերնացիոնալների գլխավոր նպատակը։ Հաշվի առնելով, որ պացիֆիզմը ուսմունք է, համաձայն որի վեճերը և կոնֆլիկտները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ու ոչ բռնի ճանապարհով, Փոլ Բ․ Միլլերը հակամիլիտարիզմը բնորոշել է հետևյալ կերպ․ «ուսմունք և շարժում․․․ որի հիմնական նպատակը ռազմական ուժերի քաղացիական ներգրավման և ազդեցության նվազեցումն է, որը վերջնարդյունքում կհանգեցնի միջազգային ու համաշխարհային պատերազմների կանխմանը»[1]։ Սինթիա Քոքբըրնը հակամիլիտարիզմը բնորոշել է որպես շարժում, որը դեմ է ուղղված «ռազմական իշխանությանը, կարգին, դեմ է սպառազինմանը ուղղված խոշոր ծախսերին և պետության տարածքում օտարեկրկյա ռազմական բազաների տեղադրմանը»[2]։ Մարտին Սիդելը համարում է, որ հակամիլիտարիզմը երբեմն հավասարեցվում է պացիֆիզմին՝ պատերազմի և բռնությանը հակառակ գլխավոր ուսմունքին, բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվելիք ուժը խիստ անհրաժեշտ է խաղաղության հաստատման համար[3]։