Հայաստանի Հանրապետության շքանշաններ
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Հանրապետության շքանշաններ, Հայաստանի Հանրապետության պետական պարգևների տեսակ։ Հիմնադրվել են 1994 թ. «Պետական պարգևների մասին» Հայաստանի օրենքով (ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին), վերասահմանվել են 2014 թ. «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով։ Համաձայն Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի, Հայաստանի շքանշաններով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ դրանց վերաբերյալ հրապարակելով հրամանագրեր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի շքանշանները հիմնվում են օրենքով՝ Հայաստանին, հասարակությանը մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները նշելու համար։